Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Գլոբալ հիմնադրամը` ազգային ծրագրերի աջակից
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրիշեչկինային։
Նախարարը կարևորել է հիմնադրամի երկարամյա աջակցությունը Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրերին։
Համառոտ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերը` Վալերիա Գրիշեչկինան Լևոն Ալթունյանին տեղեկացրել է, որ 2003 թվականից մինչ օրս կնքված դրամաշնորհային համաձայնագրերի ծավալը կազմել է ավելի քան 60 միլիոն դոլար: Նա միաժամանակ շեշտել է, որ ֆինանսավորման նոր մոդելը հիմնվում է ազգային ծրագրերի և երկրների ներսում բոլոր հնարավոր գործընկերների միջև ակտիվ երկխոսության ծավալման վրա` գերակայությունների և ռեսուրսների առավել արդյունավետ ծախսման նպատակով: Ի դեպ, հիմնադրամը մշտական հսկողություն է սահմանում դրամաշնորհային միջոցների արդյունավետ օգտագործման նկատմամբ։
2015թ. հոկտեմբերի 1-ին մեկնարկած «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում և դեղակայուն տուբերկուլոզի կառավարման ընդլայնում» դրամաշնորհային ծրագիրը շարունակվելու է մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը: 2016-2018թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին աջակցության մեկ այլ դրամաշնորհային ծրագիր է իրականացվում երկու նոր համաձայնագրով:
Հիմնադրամի Հայաստանի ծրագրերի պորտֆոլիո ղեկավարը բարձր է գնահատել ՀՀ առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի աշխատանքը, ինչի մասին են վկայում նաև հիմնադրամի կողմից դրամաշնորհային ծրագրերի կատարողականների պաշտոնական գնահատման գերազանց արդյունքները:
Վալերիա Գրիշեչկինան կարևորել է ՀՀ կառավարության մասնակցությունն այս ծրագրերի ֆինանսավորման գործում, ինչը հիմնադրամի կողմից ներկայացվող պարտադիր պայման է։
Այնուհետև հյուրը Լևոն Ալթունյանի հետ քննարկել է ռիսկային խմբերում ՄԻԱՎ վարակի արագ թեստավորմանը խոչընդոտող խնդիրները, մասնավորապես` «Լիցենզավորման մասին» ՀՀ գործող օրենքում և կարգերում որոշակի սահմանափակումների առկայությունը։ Նա անդրադարձել է նաև ՄԻԱՎ-ի և արյունային այլ վարակների կանխարգելման նպատակով ներարկային թմրամիջոցներ գործածող անձանց շրջանում վնասի նվազեցմանն ուղղված միջոցառումների կարևորությանը: Վալերիա Գրիշեչկինան նաև նշել է Հայաստանում գործող մեթադոնային փոխարինող բուժման կլինիկական ուղեցույցի` ԱՀԿ ուղեցույցներին համապատասխան վերանայման անհրաժեշտության մասին:
Նախարարը հավաստիացրել է, որ հետամուտ կլինի բարձրացված խնդիրների լուծման գործում։ Կարևորելով իրականացվող ծրագրերի նպատակները` Լևոն Ալթունյանը վստահեցրել է, որ նախարարությունը համակարգված աշխատանքներ կտանի նվազագույն ռեսուրսներով առավելագույն արդյունքների հասնելու համար։
03.11.2016 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ